Արձանագրային որոշումներ

52-25

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱ ԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի ՆԻՍՏԻ N 38 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի նիստի N 38 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման 2015-2017 թվականների մանրամասն գործողությունների ծրագրի աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ներքին կառավարում և հսկողություն» բաժնի «Միջոցառում» սյունակի 6.1-ին միջոցառման գծով նախատեսված «Ուսումնասիրության իրականացում և պետական մարմինների կառավարման և ներքին հսկողության համակարգերի և ներքին կառուցվածքների վերանայման/բարելավման վերաբերյալ առաջարկությունների մշակում» աշխատանքի համար «Ժամանակացույց» սյունակում «Դեկտեմբեր 2016» բառերը փոխարինել «ՊՖԿՀ ռազմավարությամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան» բառերով.
2) «Մարդկային ռեսուրսների գծով կարողությունների զարգացում» բաժնում`
ա. ուժը կորցրած ճանաչել 7.1-ին կետը,
բ. 7.2-րդ կետի «Կատարվող աշխատանք» սյունակում «Ուսումնասիրության արդյունքների հիման վրա մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման միջոցառումների ծրագրի նախագծի մշակում» բառերը փոխարինել «Կուսումնասիրվեն և կգնահատվեն
ԾԲ ամբողջական ներդրման տեսանկյունից ՀՀ ՖՆ և պետական մարմիններում առկա կարողությունները՝ մարդկային ռեսուրսների առումով: Ուսումնասիրության արդյունքներով կմշակվի և կընդունվի ՀՀ ՖՆ և պետական մարմիններում ԾԲ ներդրման նպատակով կարողությունների զարգացման գործողությունների ծրագիրը» բառերով,
գ. 7.2-րդ կետի «Կատարվող աշխատանք» սյունակի «Միջոցառումների ծրագրի ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը» աշխատանքի կատարման համար «Ժամանակացույց» սյունակում «Փետրվար 2017» բառերը փոխարինել «Հուլիս 2017» բառերով:
 

22 Դեկտեմբերի 2016

Արխիվ

2024

2023