Արձանագրային որոշումներ

53-37

ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին (այսուհետ` ծրագիր)՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար ընտրված վեց տեղանքներից երկուսի՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի վարչական սահմաններում «Մասրիկ» և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի վարչական սահմաններում «Դաշտադեմ» տեղանքների համար իսպանական «Արիես Ինժեներիա» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացված տեխնիկատնտեսական հիմնավորումները և այն հանգամանքը, որ մյուս չորս տեղանքների համար տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները շարունակվում են:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետներին` ծրագրի շրջանակներում նախատեսվող կայանների կառուցման համար անհրաժեշտ հողհատկացումների և հողամասերի նպատակային նշանակության (կատեգորիայի) վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին ծրագիրը հավանության արժանանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն` ծրագրի շրջանակներում նախատեսվող կայանների կառուցման համար անհրաժեշտ հողհատկացումների և հողամասերի նպատակային նշանակության (կատեգորիայի) վերաբերյալ, դիտարկել նաև նվիրաբերության տարբերակը, ծրագիրը հավանության արժանանալուց հետո երեք ամսվա ընթացքում:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` մինչև 2017 թվականի հոկտեմբեր ամիսն առաջարկություն ներկայացնել արևային ֆոտովոլտային օբյեկտների բնականոն գործունեությունը, քաղաքացիների և շահագործող անձնակազմի անվտանգությունն ու գույքի պաշտպանությունն ապահովող գոտիները սահմանելու վերաբերյալ:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագնային քաղաքականություն իրականացնելիս հաշվի առնել ծրագրի շրջանակներում նախատեսվող կայանների կառուցման համար կազմակերպվող մրցույթների արդյունքում ձևավորվող սակագները:


Հավելված

29 Դեկտեմբերի 2016

Արխիվ

2024

2023