Արձանագրային որոշումներ

14-9

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ՝ «ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱԱԳԱՅԻ 1954 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ԵՐԿՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Հավանություն տալ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն ներկայացվելիք՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ի կոնվենցիայի և դրան կից երկու արձանագրությունների կիրարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարբերական զեկույցին (այսուհետ՝ զեկույց)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ 10-օրյա ժամկետում ապահովել զեկույցի՝ օտար լեզվով (անգլերեն) թարգմանությունը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ զեկույցն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում ապահովել զեկույցի և կից ներկայացվող թարգմանությունների փոխանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան:
Հավելված

6 Ապրիլի 2017

Արխիվ

2024

2023