Արձանագրային որոշումներ

14-14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Ծրագրի կատարող հանդիսացող հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ծրագրի կետերի կատարման համար նախատեսվող անհրաժեշտ ֆինանսական միջոցների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ առաջարկություններ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ծրագրում ներառված միջոցառումների իրականացման ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների կողմից սահմանված կարգով ներկայացված հայտերի առկայության դեպքում:
4. Ծրագրի կատարող հանդիսացող հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` եռամսյա պարբերականությամբ՝ ծրագրի իրականացման ընթացքը դիտարկող համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնել հաշվետվություն իրենց կողմից իրականացված միջոցառումների մասին:
Հավելված

6 Ապրիլի 2017

Արխիվ

2024

2023