Արձանագրային որոշումներ

15-32

ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշման հավելվածի «Գյուղատնտեսություն» բաժնի 1-ին կետի «գ» ենթակետը՝
1. Հավանություն տալ բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգին` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ մշակել և սույն արձանագրային որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը:
Հավելված

13 Ապրիլի 2017

Արխիվ

2024

2023