Արձանագրային որոշումներ

19-1

. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ՆԻՍՏԻ N 40 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 40 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմինների օրինակելի կանոնադրությանը և կառուցվածքին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի նիստի N 16 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրային որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Տեսչական մարմնի անվանումն է`
1) հայերեն լրիվ` …………. .
2) ռուսերեն լրիվ` …………… .
3) անգլերեն լրիվ` ………… .
4) հայերեն կրճատ` …….. .
5) ռուսերեն կրճատ` …… .
6) անգլերեն կրճատ` ……..».
2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Տեսչական մարմնի նպատակն է ……. բնագավառում (բնագավառներում) անվտանգության և (կամ) ...... ապահովումը:».
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.
«9.1. Տեսչական մարմնի խնդիրներն են .......ոլորտում (ոլորտներում) ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը …………… բնագավառում (բնագավառներում):».
4) երկրորդ բաժնի վերնագրում և 10-րդ կետում «լիազորությունները» բառը փոխարինել «գործառույթները» բառով.
5) 10-րդ կետի 1-ին ենթակետը «իրավական» բառից առաջ լրացնել «նորմատիվ» բառով, իսկ «կատարման» բառը փոխարինել «պահպանման» բառով.
6) 14-րդ կետում`
ա. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին և 6.2-րդ ենթակետերով.
«6.1. հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին․
6.2. հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը.»,
բ. 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
7) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Տեսչական մարմնի ղեկավարումն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում խրախուսման ու պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:».
8) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Տեսչական մարմնի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ), որի (որոնց) պաշտոնը (պաշտոնները) հայեցողական է (են), նրան (նրանց) պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և նրա (նրանց) նկատմամբ խրախուսման ու պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:».
9) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Տեսչական մարմնի ղեկավար կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում պետական կառավարման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:».
10) 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
11) 21-րդ կետում`
ա. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-րդ ենթակետերով.
«1.1. պատասխանատու է ---------------------------------- բնագավառում (բնագավառներում) վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար.
1.2. Հայաստանի Հանրապետության վարչապետի նշանակմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած տեղակալի թեկնածությունը.
բ. 5-րդ ենթակետը «ներկայացնում» բառից հետո լրացնել «խորհրդի հավանությանն արժանացած» բառերով.
գ. 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.».
12) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ...... (ոլորտին համապատասխանող մասնագիտությամբ) բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա պետական կառավարման ոլորտի պաշտոնի ստաժ կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:».
13) հինգերորդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«V. Տեսչական մարմնի աշխատանքների կազմակերպումը

Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի աշխատանքներն իրականացվում են լիազոր մարմնի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:»:
 

11 Մայիսի 2017

Արխիվ

2024

2023