Արձանագրային որոշումներ

27-13

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի 2017 թվականի նախապատրաստման կազմակերպական ցուցումներին ու ուղղություններին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2017 թվականի հիմնական միջոցառումների պլանին` համաձայն N 2 հավելվածի:
2. Պետական կառավարման մարմինների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության) ղեկավարներին` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ:
 

Հավելված

Հավելված

23 Հունիսի 2017

Արխիվ

2024

2023