Արձանագրային որոշումներ

30-1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ ՝
1) Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուր տարվա մինչև դեկտեմբերի 30-ը, յուրաքանչյուրն իր մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն միջոցառումների ցանկում ներառված միջոցառումների կատարման մասին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ յուրաքանչյուր տարվան հաջորդող մինչև հունվարի 30-ը ամփոփել ստացված տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել միջոցառումների ցանկում ներառված միջոցառումների նախորդ տարում ստացված արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն:

Հավելված N 1

Հավելված N 2

13 Հուլիսի 2017

Արխիվ

2024

2023