Արձանագրային որոշումներ

30-18

ԳԼՈԲԱԼ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2017-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018 թվականների միջոցառումների ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների մասին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝
1) ամփոփել ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքների ընթացքի և արդյունքների մասին ամփոփ հաշվետվություն.
2) հիմք ընդունելով Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվելիք Գլոբալ մրցունակության 20172018 թվականների զեկույցի և ծրագրի իրականացման արդյունքները` 2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել միջոցառումների ծրագրի վերանայման առաջարկություն:

Հավելված
 

13 Հուլիսի 2017

Արխիվ

2024

2023