Արձանագրային որոշումներ

42-45

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

1. Հավանություն տալ պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգին՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի նիստի N 2 արձանագրության 5-րդ կետվ հավանության արժանացած «Հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշումը:
3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ըստ ոլորտների 3-ամսյա ժամկետում վերանայել միջին մակարդակի ռազմավարական փաստաթղթերը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել՝
1) առաջարկություններ սույն արձանագրային որոշմամբ սահմանված պահանջները չբավարարող փաստաթղթերն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, կամ
2) սահմանված կարգով մշակված և շրջանառված նախագծեր՝ նշված փաստաթղթերը սույն արձանագրային որոշման պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 3-ամսյա ժամկետում վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման նկատմամբ հսկողության մեխանիզմները և ներկայացնել առաջարկություններ հսկողություն և մոնիթորինգ իրականացնող մարմինների գործառույթների հստակ տարանջատման վերաբերյալ:
 

Հավելված

5 Հոկտեմբերի 2017

Արխիվ

2024

2023