Արձանագրային որոշումներ

45-6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՆԻՍՏԻ N 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի նիստի N 4 արձանագրության 5-րդ կետով հավանության արժանացած «Ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը «պլանի» բառից հետո լրացնել «և ջրավազանային կառավարման պլանի միջոցառումների ծրագրի» բառերով.
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Հավանություն տալ`
1) Եվրամիության ջրային նախաձեռնության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաղադրիչի ազգային քաղաքականության երկխոսության ներքո նախատեսված միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրության և Եվրամիության ջրի շրջանակային դիրեկտիվի պահանջների համաձայն մշակված ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությանը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ջրավազանային կառավարման պլանի միջոցառումների ծրագրի բովանդակությանը` համաձայն N 2 հավելվածի:».
3) որոշման 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
«3. Ջրավազանային կառավարման պլանը մշակվում է վեց տարի ժամկետով, ինչից հետո այն ենթակա է վերանայման:».
4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
5) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:

Հավելված

26 Հոկտեմբերի 2017

Արխիվ

2024

2023