Արձանագրային որոշումներ

51-41

«ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ» 2018-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Հավանություն տալ «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականնների ներդրումային ծրագրին՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝
1) լիազորությունների շրջանակներում աջակցել գործող օրենսդրությամբ սահմանված հարկային և մաքսային արտոնությունների շրջանակներում արտոնությունների տրամադրման գործընթացին.
2) լիազորությունների շրջանակներում աջակցել ծրագրի իրականացման բոլոր փուլերում անհրաժեշտ թույլտվությունների ստացման գործընթացին։
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝
1) աջակցել ներդրումային ծրագրով նախատեսված հիմնական ուղղությունների առաջխաղացմանը.
2) քննարկել և աջակցել Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից տեղեկատվական կենտրոնի բացմանը։
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝
1) քննարկել և ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածով հաստատված ծրագրի N 3 հավելվածի՝ Խնձորեսկի ջրաղացի հրապարակից մինչև հին գյուղի «Քարանձավ» հյուրանոց հատվածում ընկած ճանապարհի (մոտ 2 կմ) ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող տեղական տնտեսության և ենթակառուցվածքի զարգացման ծրագիր» ծրագրում կամ Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրերի գծով նախատեսված միջոցների շրջանակներում հիմնանորոգման ենթակա ճանապահների ցանկում ներառելու համար.
2) համապատասխան ընկերությունների հետ քննարկել մինչև «Քարանձավ» հյուրանոցի համար նախատեսված տարածք օպտիկաթելքային մալուխ անցկացնելու հնարավորությունը և ներկայացնել համապատասխան առաջարկություն։
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ քննարկելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝
1) աջակցել «Ժայռ» համալիրի հողատարածքների համապատասխան նպատակային նշանակության փոփոխությունն իրականացնելու հարցում.
2) աջակցել սույն որոշման հավելվածով հաստատված ծրագրի N 3 հավելվածի 1, 2, 3, 4, 5 և 6 տարածքների վերականգնման և օգտագործման համար պայմանագիր կնքելու հարցում.
3) աջակցել սույն որոշման հավելվածով հաստատված ծրագրի N 3 հավելվածի 7-րդ տարածքը, ինչպես նաև Խնձորեսկ գյուղի ջրաղացին կից հրապարակի տարածքը ներդրողի կողմից ուղիղ վաճառքով սեփականության իրավունքով ձեռք բերելու համար։
6. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն ծրագրում ընդգրկված Հին Խնձորեսկի 145 հեկտար տարածքում առաջիկա 75 տարվա ընթացքում, իսկ այդ տարածքից սույն որոշման հավելվածով հաստատված ծրագրի N 3 հավելվածի 3-րդ կետում ընդգրկված 4,6768 հեկտար տարածքում՝ 99 տարի ժամկետով, պատմամշակութային հուշարձանների պահպանության Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից տնտեսական գործունեության ծավալման սահմանափակման հնարավորության, ինչպես նաև տարածքների ապօրինի կառուցապատման և հետագա օրինականացման կանխման հարցերի վերաբերյալ։
7. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ համապատասխան ընկերությունների հետ քննարկել մինչև Խնձորեսկի հին ջրաղացի հրապարակն էլեկտրականության անցկացնելու և ենթակայան կառուցելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություն։

 

Հավելված

7 Դեկտեմբերի 2017

Արխիվ

2024

2023