Արձանագրային որոշումներ

3-14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԻՍՏԻ N 23 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» N 23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած հավելվածի 12-րդ աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումնեը՝
1) 1.2-րդ կետում՝
ա. «Նպատակը» սյունակից հանել «Ապահովել հողերի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի իրականացումը:» բառերը,
բ. «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ տարածքում տվյալների բազայի ձևավորում, հողերի վիճակի վատթարացման կանխարգելում, բացասական ազդեցությունների բացահայտում:».
2) 2.2-րդ կետի առաջին սյունակը «Մոնիթորինգի» բառից հետո լրացնել «բնապահպանական» բառով և «Կատարման ժամկետը» սյունակում «2017» թիվը փոխարինել «2019» թվով.
3) 2.5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 2.6-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ստեղծված են համապատասխան նախադրյալներ դեգրադացված հողերի վերականգնման և հողերի հետագա դեգրադացումը նվազագույնի հասցնելու համար:»,
5) 2.8-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակը «կարճաժամկետ» բառից հետո լրացնել «, միջնաժամկետ» բառով.
6) 2.8-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ստեղծված են համապատասխան նախադրյալներ զարգացնելու ռեկրեացիոն ենթակառուցվածքները:».
7) 3.1-ին կետի «Միջոցառման անվանումը» սյունակում «ՀՀ կառավարության որոշում:» բառերը փոխարինել «ՀՀ բնապահպանության նախարարի հրաման:» բառերով:

 

 

25 Հունվարի 2018

Արխիվ

2024

2023