Վարչապետի որոշումներ

10 Դեկտեմբերի 2015, 1202 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 14-16-ը Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Գագիկ Բեգլարյանինը, Գագիկ Գրիգորյանինը, Մեխակ Ապրեսյանինը, Արթուր Բաղդասարյանինը, Քրիստինե Բեգլարյանինը, Լիլիթ Սարոյանինը և Անգելինա Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Քրիստինե Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Պարույր Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Անդրանիկ Ալեքսանյանինը՝ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին.
2) Ավետիս Հովհաննիսյանինը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին.
3) Արսեն Ղազարյանինը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:


Հավելված

Արխիվ

2024

2023