Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2018, 258 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` զբոսաշրջության խթանման, դրա գրավչության բարձրացմանն ուղղված գաղափարների և առաջարկությունների մշակման նպատակով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` զբոսաշրջության խթանման, դրա գրավչության բարձրացմանն ուղղված գաղափարների և առաջարկությունների մշակման նպատակով իրականացնել քննարկումներ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների և շահագրգիռ կազմակերպությունների հետ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

Հավելված

Արխիվ

2024

2023