Վարչապետի որոշումներ

27 Ապրիլի 2018, 438 - Ա

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի Հայաստանի Հանրապետության 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության» և «Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2018 թվականի ծրագրերը համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Համակարգող հանձնաժողովի նախագահին` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության» և «Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2018 թվականի ծրագրերի իրականացման նպատակով, մինչև 2018 թվականի մայիսի 15-ը, ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խմբեր և հաստատել այդ ծրագրերի իրականացման ժամանակացույցերը:
Հավելված

Արխիվ

2024

2023