Վարչապետի որոշումներ

11 Հունիսի 2018, 758 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Պատանի հրշեջ-փրկարարների 16-րդ հավաք-մրցույթին մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 11-20-ը Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հավելված

Արխիվ

2024

2023