Վարչապետի որոշումներ

16 Հուլիսի 2018, 961 - Ա

ԼՈՒՍՅԱ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ (ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ) ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2018 թվականի մարտի 23-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ազգագրագետ Լուսյա Սամվելյանի (Լուսիկ Ագուլեցի) մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հավելված

Արխիվ

2024

2023