Կառավարության որոշումներ

26 Օգոստոսի 2010, 1206 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1294-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

2) որոշման N 2 հավելվածում`
ա. գիտատեխնիկական քաղաքականության վարչությունը, բնակարանային ապահովման, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ քաղաքականության վարչությունն ու շինարարության քաղաքականության վարչությունը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության բաժնի, բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության, շինարարության քաղաքականության բաժնի,
բ. ճարտարապետության քաղաքականության և քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների համակարգման վարչությունը վերանվանել ճարտարապետության վարչություն,
գ. լիցենզավորման բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Լիցենզավորման կենտրոն» գործակալության` առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով,
դ. տնտեսական և տեխնիկական սպասարկման բաժինը վերանվանել տնտեսական բաժին,
ե. արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժինը վերանվանել արտաքին կապերի բաժին,
զ. քարտուղարությունն ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել քարտուղարության ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի.
3) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կապակցությամբ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիuի 25-ի «Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ uտեղծելու, Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաuտատելու մաuին» N 1294-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Uահմանել, որ Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի կառուցվածքային uտորաբաժանում հանդիuացող վարչությունը կարող է ունենալ առնվազն 7 հաuտիքային միավոր:
3. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության կանոնադրությունը` համաձայն
N 3 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության կառուցվածքը` համաձայն N 4 հավելվածի:
4. Ստեղծել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ։
5. Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարին և Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո 20-oրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման ծախuերի ֆինանuավորման, այդ թվում` ֆինանuավորման աղբյուրների վերաբերյալ։
6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված
 

Արխիվ

2024

2023