Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2010, 1774 - Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով Ռուսաստանի Դաշնության վարկային միջոցների հաշվին անշարժ գույքի ձեռքբերումե ծրագրի շրջանակներում 2011 թվականի շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հավանություն տալ «Պետական գնումների գործակալությունե պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզե փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերմանե N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագրին` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրի` սահմանված կարգով կնքման գործընթացը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023