Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2011, 75 - Ն

ԿԱԽՎԱԾ ՏԵՂԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի` ջրօգտագործման նպատակային նշանակության կամ որակի կարգերի փոխադարձ կապերի առաջարկվող համակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի առաջարկվող էկոլոգիական նորմերը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի Դեբեդ գետի ավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի Աղստև գետի ավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 4 հավելվածի.
5) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի Կուր գետի փոքր վտակների ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 5 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի Ախուրյան գետի ավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 6 հավելվածի.
7) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի Մեծամոր գետի ավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 7 հավելվածի.
8) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի Քասախ գետի ավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն
N 8 հավելվածի.
9) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի Մարմարիկ գետի ավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 9 հավելվածի.
10) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի Հրազդան գետի ավազանի (Գեղամավանի դերիվացիոն ջրանցքի) գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 10 հավելվածի.
11) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի Հրազդան գետի ավազանի (միջին ներքին հոսանքի) գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 11 հավելվածի.
12) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Սևանի ջրավազանային կառավարման տարածքի Ձկնագետ գետի ավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 12 հավելվածի.
13) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Սևանի ջրավազանային կառավարման տարածքի Մասրիկ գետի ավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 13 հավելվածի.
14) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Սևանի ջրավազանային կառավարման տարածքի Սոթք գետի ավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 14 հավելվածի.
15) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Սևանի ջրավազանային կառավարման տարածքի Վարդենիսի լեռներից սկսվող (Կարճաղբյուրի) գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 15 հավելվածի.
16) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Սևանի ջրավազանային կառավարման տարածքի Գեղամա լեռներից սկսվող (Արգիճի) գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 16 հավելվածի.
17) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի Ազատ գետի գետավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 17 հավելվածի.
18) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի Վեդի գետի գետավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 18 հավելվածի.
19) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի Արփա գետի գետավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 19 հավելվածի.
20) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Հարավային ջրավազանային կառավարման տարածքի Որոտան գետի գետավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 20 հավելվածի.
21) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Հարավային ջրավազանային կառավարման տարածքի Սիսիան գետի գետավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 21 հավելվածի.
22) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Հարավային ջրավազանային կառավարման տարածքի Գորիս գետի գետավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 22 հավելվածի.
23) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Հարավային ջրավազանային կառավարման տարածքի Ողջի գետի գետավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 23 հավելվածի.
24) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Հարավային ջրավազանային կառավարման տարածքի Գեղի գետի գետավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 24 հավելվածի.
25) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների` Հարավային ջրավազանային կառավարման տարածքի Մեղրի գետի գետավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը` համաձայն N 25 հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածներով սահմանված մակերևութային ջրերի որակի նորմերը ենթակա են թարմացման` յուրաքանչյուր վեց տարին մեկ անգամ պարբերականությամբ։
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) սույն որոշման հավելվածներով սահմանված մակերևութային ջրերի որակի ապահովման նորմերը հաշվի առնել ջրային ռեսուրսների էկոլոգիական հավասարակշռված վիճակի ապահովման և որակի բարելավման համար` դրանք ներառելով ջրավազանային կառավարման պլաններում, որոնք կկազմեն դրանց անբաժանելի մասը, և հիմք ընդունել ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման ժամանակ ջրի որակի մասով որոշումներ կայացնելիս.
2) սույն որոշման հավելվածներով սահմանված մակերևութային ջրերի որակի նորմերի թարմացման անհրաժեշտության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` հաշվի առնելով այդ ժամանակահատվածում ջրային ռեսուրսի որակի մոնիթորինգային տվյալների ավելացումը, ջրային ռեսուրսների ֆոնային կոնցենտրացիաների արժեքները, մակերևութային ջրերի որակը և էկոլոգիական նորմերը` ըստ ջրային ռեսուրսների ջրաբանական ռեժիմների։
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված նորմերը ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերությունների համար կիրառվում են փուլ առ փուլ` կեղտաջրերի մաքրման, կայանների առկայության և բնականոն շահագործման դեպքում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023