Կառավարության որոշումներ

17 Նոյեմբերի 2011, 1617 - Ն

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1080-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` հա-մաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.3740 հեկտարը և ջրային ֆոնդի հողերից 0.018 հեկտարը փոխադրել`
1) 0.0720 հեկտարը` հատուկ նշանակության հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հակակարկտային գեներատորային կայանների կառուցման համար.
2) 0.32 հեկտարը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավազի լվացման արտադրամասի կառուցման համար:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023