Կառավարության որոշումներ

1 Դեկտեմբերի 2011, 1702 - Ն

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ Մ Ա Ս ԻՆ

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1597-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծում` համաձայն N 1 հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից 14,91 հեկտարը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարների սպասարկման համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի N 280-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սոլակի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն N 2 հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտե-սական նշանակության հողերից 0,112 հեկտարը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի սպասարկման համար:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քաղսիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն N 3 հավելվածի, և համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից 0,14963 հեկտարը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի սպասարկման համար:
4. Ընդունել որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը`
1) Հայաստանի Հանրապետության Հրազդանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող՝ մաքրման կայանի զբաղեցրած ու դրա սպասարկման համար անհրաժեշտ՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների կատեգորիայի 6.36 հեկտար, և սույն որոշման 1-ին կետով նպատակային նշանակությունը փոփոխված 14,91 հեկտար հողամասերը.
2) սույն որոշման 2-րդ կետով նպատակային նշանակությունը փոփոխված Հայաստանի Հանրապետության Սոլակի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0.112 հեկտար հողամասը.
3) սույն որոշման 3-րդ կետով նպատակային նշանակությունը փոփոխված Հայաստանի Հանրապետության Քաղսիի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0,14963 հեկտար հողամասը:
5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
1) ապահովել սույն որոշման 4-րդ կետից բխող պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.
2) սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023