Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2011, 1851 - Ն

ՆՈՏԱՐԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերում պայմանագրի կողմ հանդիսացող անձանց վավերապայմանների և ստորագրությունների համար նախատեսված դաշտերը կարող են լրացվել, եթե պայմանագրի կողմ հանդիսացող անձանց թիվը գերազանցում է համապատասխան պայմանագրերում վավերապայմանների և ստորագրությունների համար նախատեսված դաշտերի քանակը.
2) նկատի ունենալով անշարժ գույքի հետ կապված գործարքների ռիսկայնությունը, սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերի (այսուհետ՝ օրինակելի պայմանագրեր) գործնական կիրառման ուսումնասիրման և վերլուծության ու դրանց արդյունքում հնարավոր ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունը՝ օրինակելի պայմանագրերի միջոցով գործարքներ մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը կնքվելու են միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումներում:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ մինչև 2012 թվականի հուլիսի 10-ը իրականացնել համապատասխանաբար նոտարիատի և անշարժ գույքի կադաստրի բնագավառներում ուսումնասիրություններ, վերլուծել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ օրինակելի պայմանագրերի լրամշակման անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կիրառման ապահովման վերաբերյալ:
4. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023