Կառավարության որոշումներ

7 Մարտի 2012, 271 - Ա

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱUԻՆ

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոմայրուղի կառուցելու նպատակով, առաջնորդվելով Հայաuտանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի ու «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքապետի՝ «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` կազմակերպություն) ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանում՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող հատվածում 5,3 հեկտար հողամասի օտարման վերաբերյալ առաջարկությանը` հետևյալ պայմանով, որ հողամասի օտարումից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Երևան քաղաքում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ընկած հատվածում 2,6 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 1,9 կմ ուղետարների (ըստ սխեմայի)` համաձայն N 1 հավելվածի, կառուցման կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը։
2. Ընդունել ի գիտություն, որ Երևան քաղաքում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսվում է Երևանի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային հարակից գտնվող 5.3 հեկտար հողամասի գնման գինը, ըստ էության, փոխանակել կազմակերպության կողմից Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև 2,6 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 1,9 կմ ուղետարների կառուցման հետ` ներառյալ նախագծանախահաշվային փաuտաթղթերի կազմման, նախագծի փորձաքննության ծառայությունների և կապիտալ շինարարության աշխատանքների արժեքների վճարումը: Ծրագրի իրականացման շրջանակում կազմակերպության հետ կնքվում է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող հատվածում 5,3 հեկտար հողամասի տարաժամկետ վճարմամբ առուվաճառքի և ավտոմայրուղու կառուցման կապալի պայմանագրերը՝ համաձայն N 2 հավելվածով նախատեսված հիմնական պայմանների, հանդիպական վճարումները կատարելով բանկային և գանձապետական համակարգի միջոցով` միաժամանակյա վճարում-գանձում եղանակով: Կապիտալ շինարարության օբյեկտի նախագծանախահաշվային, նախագծի փորձաքննության և շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնում է կազմակերպությունը, որին պատվիրատուի կողմից վճարումը կատարվում է uույն որոշման 1-ին կետով նախատեսված` 5,3 հեկտար հողամասի գինը կազմակերպության կողմից համամասնորեն համայնքային բյուջե մուտքագրվելուց անմիջապես հետո` համաձայն N 2 հավելվածով նախատեսված հիմնական պայմանների:
3. Տեղանքի առանձնահատկություններով պայմանավորված՝ շինարարական աշխատանքների ծավալի և արժեքի փոփոխության դեպքում տրամադրվող հողամասի չափը կարող է տատանվել մինչև 10 տոկոսի սահմաններում:

Հավելված

Արխիվ

2024

2023