Կառավարության որոշումներ

3 Հոկտեմբերի 2013, 1106 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև ներդրումային ծրագրերը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) պետական ոչ առևտրային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքը (այսուհետ՝ գույք) մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու մրցույթի կազմակերպման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու աճուրդի կազմակերպման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու մրցույթի հաղթողին որոշելու կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդները և մրցույթները կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:
3. Կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության պայմանագրերը կնքելու և պայմանագրային պարտավորությունների կատարումը վերահսկելու լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից կազմակերպություններին ամրացված գույքը՝ մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդների և մրցույթների մասին հայտարարությունները պարտադիր կարգով տեղադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայքում և www.azdarar.am կայքում:
5. Սահմանել, որ`
1) գիտական և կրթական ոլորտներում գործունեություն ծավալող պետական ոչ առևտրային կազմակերպության գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության կարող է տրամադրվել իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ գիտական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական, բնապահպանական, սոցիալական ոլորտում գործունեություն ծավալելու նպատակով.
2) առողջապահական ոլորտում գործունեություն ծավալող պետական ոչ առևտրային կազմակերպության գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության կարող է տրամադրվել իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ առողջապահական ոլորտում, կամ դրա հետ ուղղակի ձևով առնչվող գործունեություն ծավալելու նպատակով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման մրցույթի և աճուրդի մասնակցության հայտերի, հայտերի գրանցամատյանի վարման, վարձակալության մրցույթի արդյունքների արձանագրության ձևերը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023