Կառավարության որոշումներ

19 Դեկտեմբերի 2013, 1415 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1233-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 107497,4 հազ. դրամ, որից՝
1) 4.926,0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ձկնաբուծության զարգացման նպատակով կամ համայքներին պատկանող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման համար.
2) 102.571,4 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային ընկերություններին» հոդվածով)՝ Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ձկնաբուծության զարգացման նպատակով կամ համայքներին պատկանող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման նպատակով «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար:».
2) որոշման 2-րդ կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
4) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի.
5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքները կատարվելու են համաձայն «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված` Արարատյան դաշտավայրի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման եղանակների ու պահանջվող միջոցների 2013 թվականի հաշվարկի` համաձայն N 2 հավելվածի, որպես նախագծանախահաշվայյին օրինակելի փաստաթուղթ.
2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքներն ընդունվելու և իրականացված աշխատանքների դիմաց վճարումները կատարվելու են ըստ փաստացի կատարված աշխատանքների տեսակների ու ծավալների՝ լուծարված կամ կոնսերվացված հորերի հաշվառման քարտի հիման վրա.
3) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների վերջնաժամկետն է 2014 թվականի հուլիսի 1-ը:»:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը սույն որոշմամբ նախատեսված միջոցներով ֆինանսական պարտավորություններն ստանձնել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 28-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023