Կառավարության որոշումներ

19 Դեկտեմբերի 2013, 1442 - Ն

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՒ ԱՆԿԱԽ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 21-ի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N ՆԿ-180-Ն կարգադրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածով, «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ)։
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ հիմնադրամում:
3. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արշակ Վաչագանի Աղաջանյանին (անձնագրային տվյալները` AK 0570203, տրված` 22.07.2010 թվականին, 006-ի կողմից):
4. Առաջարկել հիմնադրամի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
5. Հաստատել`
1) հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի.
2) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի։
6. Հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1000,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի` համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև ծրագրի իրականացումն ապահովող փաստաթղթերի բնապահպանական պետական փորձաքննության անցկացումը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել փորձաքննության եզրակացությունը։
8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի` համաձայն N 1 հավելվածի, անկախ տնտեսագիտական փորձաքննության անցկացումը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել փորձաքննության եզրակացությունը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված 2

Հավելված

Հավելված1

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023