Կառավարության որոշումներ

20 Փետրվարի 2014, 203 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետին, 5-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացում՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի ազգային բրենդի և համաշխարհային հանրությանը ներկայացման ու համաշխարհային շուկայում խթանման միջոցառումների ծրագրի մշակման ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2014 թվականին հատկացնել 62.0 մլն դրամ, որից` առաջին եռամսյակում` 62.0 մլն դրամ, առաջին կիսամյակում` 62.0 մլն դրամ, ինն ամսում` 62.0 մլն դրամ, տարում` 62.0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ (այսուհետ` հիմնադրամ) կնքել դրամաշնորհային պայմանագիր` ծրագիրն առանց հայտարարության բանակցային ընթացակարգ կազմակերպելու (ԲԸԱՀ) միջոցով իրականացնելու և ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի մնացած մասն այլ աղբյուրներից ապահովելու պայմանով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023