Կառավարության որոշումներ

17 Հուլիսի 2014, 815 - Ն

ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ՆՇԱՆԱԿՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-121-Ն oրենքի 7-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի համար վարձատրության չափ սահմանված չլինելու դեպքում նրա հաշմանդամության զինվորական կենսաթոշակի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափերը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և զինվորական ծառայության 20 տարվա ստաժ ունեցող զինծառայողի 1,89 անձնական գործակիցը:
2. Հաստատել մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված զինվորական կենսաթոշակները «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկելու (վերահաշվարկելու) համար հիմք ընդունվող՝ զինծառայողի անձնական գործակիցը որոշելու կարգը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 15-ը՝
1) սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան՝ զինվորական կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական համակարգ ներառել իրենց ղեկավարած համակարգից կենսաթոշակ ստացող նախկին ծառայողների, այդ թվում՝ այն ծառայողների, որոնց մահվան կապակցությամբ նշանակվել և վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ (այսուհետ՝ զինծառայող), վերջին պաշտոններին համապատասխանող՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հավելվածով սահմանված պաշտոնների ցուցիչները և զինծառայողի անձնական գործակիցները՝ հիմք ընդունելով զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնը և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի հիման վրա հաշվարկված զինվորական ծառայության ստաժը.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել իրենց ղեկավարած համակարգի կենսաթոշակառուներին վերաբերող հետևյալ տվյալները՝
ա. կենսաթոշակի գործի համարը, կենսաթոշակի տեսակը, կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հաշմանդամության խումբը (առկայության դեպքում),
բ. կենսաթոշակի չափը մինչև սույն որոշման հիման վրա վերահաշվարկելը և կենսաթոշակի չափը սույն որոշման հիման վրա վերահաշվարկելուց հետո,
գ. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի հիման վրա հաշվարկված զինվորական ծառայության ստաժը (ներառյալ արտոնյալ պայմաններով հաշվարկվող ժամանակահատվածները),
դ. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հավելվածով սահմանված պաշտոնների ցուցիչները և զինծառայողի անձնական գործակիցը՝ հիմք ընդունելով որպես զինծառայող զբաղեցրած վերջին պաշտոնը և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա հաշվարկված զինվորական ծառայության ստաժը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Հավելված

Արխիվ

2024

2023