Կառավարության որոշումներ

11 Դեկտեմբերի 2014, 1471 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 655-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել՝
1) Հայաuտանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաuտանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2007 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիզենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 655-Ն որոշումը:
3. Լիցենզիայի ներդիր ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն մինչև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար հաջորդ հերթական պետական տուրքը վճարելու օրվան հաջորդող 10-րդ օրը դեղին հիմնագույնի համարանիշները հանձնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան ստորաբաժանում՝ սպիտակ հիմնագույնի համարանիշներն ստանալու համար, իսկ իրենց պատկանող ավտոմոբիլներին ամրացված սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, ինչպես նաև ներդիրը, պետք է ներկայացնեն լիցենզավորող մարմին` նոր ներդիր հատկացնելու և ներդիրում տվյալ ավտոմոբիլի համար ստուգաչափված սակաչափիչի (տաքսամետր) մակնիշը, անհատականացման համարը և սպիտակ հիմնագույնի համարանիշները նշելու համար:
4. Հայաuտանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ հերթական լիցենզիայի տրամադրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվություն տրամադրել համապատասխան համայնքին՝ վերջինիս կողմից նախապես ներկայացված էլեկտրոնային փոստի միջոցով, ընդ որում, լիցենզիայի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է կազմակերպության գտնվելու վայրի, անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի հաշվառման վայրի համայնքին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի և 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 10-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023