Կառավարության որոշումներ

5 Փետրվարի 2015, 134 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1236-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1149-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի՝
1) արտաքին կապերի բաժինը վերակազմակերպել միջազգային համագործակցության վարչության.
2) կենսաբազմազանության քաղաքականության բաժինը, ջրային ռեսուրսների քաղաքականության բաժինը և մթնոլորտային օդի քաղաքականության բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության.
3) ֆինանսահաշվապահական բաժինը, տնտեսական բաժինը և գնումների գործընթացի իրականացման բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել ֆինանսատնտեսական վարչության:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության`
1) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժինն անվանափոխել բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի.
2) դենդրոպարկերի կառավարման բաժինն անվանափոխել էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի:
4. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմում կենսառեսուրսների կառավարման գործակալություն ստեղծելու մասին» N 1236-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության՝
1) մթնոլորտի վերահսկողության բաժինը և ջրերի վերահսկողության բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի.
2) կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժինն ու անտառների վերահսկողության բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի.
3) ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժինը անվանափոխել հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի.
4) ստեղծել`
ա. ներքին վերահսկողության բաժին,
բ. վարչարարության և փորձաքննության բաժին:
6. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1149-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023