Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2015, 1454 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՃՈՃԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ և 7-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ելնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Ճոճկանի գյուղական համայնքում բեռնատար գնացքները զննող RF6010 մակնիշի ռենտգենյան սարքավորումների տեղադրման անհրաժեշտությունից՝ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ճոճկանի գյուղական համայնքի համայնքային և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող Ճոճկանի համայնքում գտնվող 0,22334 հեկտար, որից՝ Ճոճկանի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 0.03164 հեկտար և 2 հողակտոր ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող՝ համապատասխանաբար 0.1119 հեկտար և 0.0798 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված առաջարկի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության oբյեկտների oտարման, քանի որ հողամասերի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով դրանց դասավորությունը, դիրքը և ինժեներաշինարարական համապատասխանությունը: Բեռնատար գնացքները զննող RF6010 մակնիշի ռենտգենյան սարքավորումների տեղադրման նպատակով ընտրված հողատարածքը գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են և միակ հնարավոր տարբերակն է, որի վրա կարելի է տեղադրել քաղաքաշինական պարտադիր նորմերով նախատեսված բեռնատար գնացքները զննող RF6010 մակնիշի ռենտգենյան սարքավորումներ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքի սեփականատերերին.
3) կառուցապատման կանոնակարգումը սահմանային անվտանգության և համալիր կառավարման համար ունի համապետական կարևոր նշանակություն:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամիս.
3) գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների և սեփականության օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող յոթ օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել oտարվող սեփականության սեփականատերերին և oտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) ապահովել սույն որոշմամբ սահմանված կարգով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023