Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2016, 695 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1072-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության դրոշը և խորհրդանիշը սահմանելու, ինչպես նաև դրանց կանոնադրություններն ու նկարագրությունները հաստատելու մասին N 1072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերում, N 1 հավելվածի վերնագրում, 1-ին, 2-րդ, 4-8-րդ կետերում, N 3 հավելվածի վերնագրում, 1-6-րդ և 10-րդ կետերում «արտակարգ իրավիճակների» բառերից առաջ հանել «տարածքային կառավարման և» բառերը.
2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259 - Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետին» բառերով.
3) որոշման N 3 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Խորհրդանիշն իրենից ներկայացնում է արծիվ, որի երկարությունը 90 մմ է, լայնությունը` 120 մմ: Այն խորհրդանշում է քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների բնագավառները: Արծվի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Արծվի թևի մոտ պատկերված է ութաթև աստղ: Աստղի միջնամասում պատկերված է նարնջագույն շրջան, որի կենտրոնում քաղաքացիական պաշտպանությունը և փրկարարությունը խորհրդանշող հավասարակողմ եռանկյունաձև կապույտ տարբերանշանն է՝ կողմի 20 մմ երկարությամբ: Արծվի թևի ներքևի հատվածում N «7» տառաչափով, հայերենով գրված է «ԱԻՆ:».
4) որոշման NN 2 և 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023