Կառավարության որոշումներ

6 Ապրիլի 2017, 388 - Ն

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ (ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 641-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 465-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի 235-րդ հոդ-վածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին» N 641-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Հողի սեփականատերերի և պետական սեփականություն հանդիսացող հողի անհատույց (մշտական) օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի N 629 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 465-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023