Կառավարության որոշումներ

1 Օգոստոսի 2019, 1009 - Ն

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գործողության մեջ դնել սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի հետևյալ նորմատիվ իրավական ակտերը՝
1) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 880 որոշումը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 882 որոշումը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 883 որոշումը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 874 որոշումը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի
9-ի «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 68 որոշումը՝ համաձայն N 5 հավելվածի.
6) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի
«Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 34 որոշումը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի
«Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 58 որոշումը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտների համատեղ ստուգումներ անցկացնելու և ապրանքների (արտադրանքի) փորձանմուշներ վերցնելու միասնական կարգի մասին հիմնադրույթի վերաբերյալ» N 94 որոշումը՝ համաձայն N 8 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հավելված1

Հավելված2

Հավելված3

Հավելված4

Հավելված5

Հավելված6

Հավելված7

Հավելված8

Արխիվ

2024

2023