Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2020, 687 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը և 40-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4.1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ու պետական մարմինների միջև տվյալների փոխանակման և էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և համապատասխան մարմինների միջև հատուկ կապուղիների և էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի միջոցով առցանց ռեժիմով կատարվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, փոխանակվում են տվյալներ, կատարվում են էլեկտրոնային հարցումներ և ստացվում են պատասխաններ.
2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և համապատասխան մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ու տվյալների փոխանակումն ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումներին համապատասխան՝ էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության և համապատասխան տվյալների բազաների փոխկապակցման միջոցով, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և համապատասխան պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների (նրանց համապատասխան ստորաբաժանումների) կողմից համաձայնեցված և նրանց ղեկավարների կողմից հաստատված արձանագրություններով (տեխնիկական մասնագրերով):
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը և էլեկտրոնային փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1398-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման կարգը հաստատելու մասին» N 54-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տվյալներ տրամադրելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից տվյալներ ստանալու կարգը հաստատելու մասին» N 1410-Ն որոշումները:
4. Պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումներին համապատասխան՝ ապահովել գործող կապուղիների և տեղեկատվական համակարգերի փոփոխությունը և համապատասխանեցումը սույն որոշման պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` մշակել և գործարկել սույն որոշմանը համապատասխան տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար անհրաժեշտ նոր տեղեկատվական համակարգերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

հավելված

Արխիվ

2024

2023