Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2021, 749 - Լ

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 6-րդ կետը և 2015 թվականի դեկտեմբերի 12-ի Փարիզյան համաձայնագրի 7-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել սույն որոշման հավելվածի 9-րդ գլխում նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմինների ղեկավարներին՝ վեցամսյա պարբերականությամբ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N 955-Ա որոշմամբ ստեղծված՝ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին՝ համապատասխան միջոցառումների իրականացման ընթացքի և արդյունքների մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

հավելված

Արխիվ

2024

2023