Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1708 - Ն

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով` Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն
իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության հետ կապված պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն
իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց (այսուհետ` նաև անձինք) առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ սահմանված ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները ներկայացվում են նաև Հակակոռուպցիոն
կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի մասնակիցներին (այսուհետ՝ նաև մասնակիցներ)՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվհետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումում ծառայության
անցնելու համար։
3. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն
իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց մոտ սույն որոշման N 2 հավելվածով
նախատեսված հիվանդությունների առկայությունը կամ բացակայությունը հաստատվում է արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող
բժշկական հաստատությունների կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023