Կառավարության որոշումներ

28 Հոկտեմբերի 2021, 1781 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ
հոդվածի 4-րդ մասի, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի
պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման և նեղ մասնագիտական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, նրանց` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության ու սպասարկման
ծառայությունների փաթեթը, փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանների ձևավորման ու վարման կարգը, ինչպես նաև Հայաստանի
Հանրապետության առողջապահության նախարարության և ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների միջև կնքվող պայմանագրի օրինակելի
ձևը հաստատելու մասին» N 375-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ և 33-րդ կետերի և N 3 հավելվածի 8.1-ին կետի «(սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված շահառուների դեպքում` 2019 թվականի ապրիլի 1-ից միայն նույնականացման քարտ)» բառերն իրենց հոլովաձևերով հանել։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ`
1) նախաբանի «26-րդ հոդվածի» բառերը փոխարինել «26-րդ հոդվածը»
բառերով.
2) 1-ին կետի 1-ին ենթակետը «սոցիալական փաթեթի» բառերից հետո
լրացնել «(այսուհետ՝ նաև սոցփաթեթ)» բառերով.
3) 1-ին կետի 4-րդ, 5-րդ ենթակետերը, 7.1-ին, 8.1-ին, 9.1-9.3-րդ կետերը,
որոշման N 4 և N 5 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել.
4) 1-ին կետի 6-րդ ենթակետը «պարտադիր կանխարգելիչ բժշկական
քննությունից» բառերից հետո լրացնել «(այսուհետ` պարտադիր բուժզննություն)»
բառերով.
5) 4.1-ին կետը «օրենքով նախատեսված» բառերից հետո լրացնել
««Սոցիալական փաթեթների ապահովում» ծրագրի» բառերով, «ծրագրում» բառը
փոխարինել «միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) մեջ» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը հանել.
6) լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 4.1.1-ին կետով՝
«4.1.1. Յուրաքանչյուր բյուջետային տարում միջոցառման կատարողները՝
Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի օրենսդրությամբ սահմանված կարգով, միջոցառման գծով ֆինանսավորվում են առաջին եռամսյակի
համար՝ հունվար-փետրվար, երկրորդ եռամսյակի համար՝ մարտ-մայիս, երրորդ
եռամսյակի համար՝ հունիս-օգոստոս, իսկ չորրորդ եռամսյակի համար՝ սեպտեմբերդեկտեմբեր ամիսների հաշվարկով, որոնք ըստ սոցփաթեթի շահառու կազմակերպությունների՝ եռամսյակային (աճողական) կտրվածքով բաշխվում են՝ առաջին
եռամսյակում երկու, առաջին կիսամյակում՝ հինգ, ինն ամսում՝ ութ, իսկ տարվա
համար՝ 12 ամիսների հաշվարկներով:».
7) 4.2-րդ կետի «անմիջական ընտանիքի անդամ» բառերը փոխարինել
«ընտանիքի անմիջական անդամ» բառերով՝ իրենց հոլովաձևերով.
8) 4.5-րդ և 5.5-րդ կետերի, որոշման N 3 հավելվածի 2.4.3-րդ կետի և
որոշման N 6 հավելվածի N 1 ձևի «4-րդ կետի» բառերից հետո «4-րդ» բառը
փոխարինել «5-րդ» բառով.
9) 4.5-րդ կետի առաջին նախադասությունից հանել «և սույն որոշման 1-ին
կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի»
բառերը և երկրորդ նախադասությունը.
10) 4.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4.7. Սոցփաթեթի շահառուն՝ բանկում սոցփաթեթի հաշիվ բացելու, սոցփաթեթի ծառայություններից օգտվելու, սոցփաթեթի հաշվում առկա դրամական
միջոցները կանխիկացնելու կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին
փոխանցելու համար՝ սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ գլխում նշված փաստաթղթերից բացի, բանկ կամ սոցփաթեթի ծառայություն մատուցող կազմակերպություն է ներկայացնում նույնականացման քարտ կամ անձը հաստատող այլ
փաստաթուղթ։».
11) 4.7-րդ կետի «, սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար» բառերը, 5.2-րդ կետի վերջին նախադասությունը, որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի «կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու» բառերը, որոշման N 1 հավելվածի 37-րդ և 38-րդ կետերը, ինչպես նաև 44-րդ կետի «սույն հավելվածի 37-րդ կետով նախատեսված դեպքում` «Հայաստան» համահայկական հիմնադրամին սոցփաթեթի գումարները փոխանցելու» բառերը գործում
են մինչև 2021 թվականի հոկտեմբերի 7-ը: Որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետում նշված հանձնարարագրի հիման վրա պարբերական վճարումների հանձնարարագիր` սոցփաթեթի գումարներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին պարբերական վճարումներ կատարելու համար, շահառուի կողմից կարող է տրվել 2021 թվականի, ներառյալ՝ հոկտեմբեր ամսվա իրեն հասանելիք սոցփաթեթի գումարների սահմաններում.
12) 4.8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
13) 5.2-րդ կետի 2-րդ նախադասությունը «ձևավորված պարտավորություն»
բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ սույն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ
կետով նախատեսված)» բառերով.
14) 5.2-րդ, 5.3-րդ, 5.5-րդ կետերի, որոշման N 3 հավելվածի 2.4.3-րդ կետի,
որոշման N 6 հավելվածի վերնագրի «պարտադիր կանխարգելիչ բժշկական
քննություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «պարտադիր բուժզննություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
15) 7-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցնելով տալ հանձնարարական բոլոր պետական բուհերին` սոցիալական փաթեթի շրջանակներում սույն որոշմամբ սահմանված աշխատողների կողմից» բառերը փոխարինել «և դրանից հետո՝ ըստ անհրաժեշտության,
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցնելով` տալ հանձնարարական սույն որոշման N 2 հավելվածի N 3 ձևի 1-ին կետով նախատեսված կրթական ծրագրեր իրականացնող՝ բոլոր պետական ուսումնական հաստատություններին`» բառերով, իսկ «կուրսում սովորող ուսանողների համար կատարվող փոխանցումների» բառերը՝ «կուրսում կամ դասարանում
սովորողների համար կատարվող փոխանցումների, որոնց համար կատարվում է միանվագ փոխանցում` սույն որոշման N 1 հավելվածի 13-րդ կետով սահմանված
կարգով» բառերով.
16) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9. Սույն որոշումը չի տարածվում`
1) տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում անընդմեջ 6
ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց վրա, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի՝ 9-րդ ենթակետով, 12-րդ
ենթակետի «ա» պարբերությամբ և 14-րդ ենթակետով նախատեսված դեպքերի.
2) տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում կես դրույքից
պակաս (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի առնվազն 50
տոկոսից պակաս) աշխատաժամանակի տևողություն ունեցող անձանց վրա.
3) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի իմաստով՝
ա. պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնող,
բ. պետական վարչական պաշտոններ զբաղեցնող,
գ. ինքնավար (բացառությամբ դատավորների, դատախազների և
քննիչների) պաշտոններ զբաղեցնող,
դ. գլխավոր դատախազի և նրա տեղակալների պաշտոններ զբաղեցնող,
ե. քննչական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների
պաշտոններ զբաղեցնող,
զ. Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների, օգնականների, Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոններ զբաղեցնող,
է. Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի
պաշտոններ զբաղեցնող,
ը. հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն զբաղեցնող,
թ. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների
պաշտոններ զբաղեցնող,
ժ. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարների պաշտոններ զբաղեցնող
անձանց վրա:»:
3. Որոշման N 1 հավելվածը և հավելվածի ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի։
4. Որոշման N 2 հավելվածը և հավելվածի NN 1, 2, 3 և 4 ձևերը շարադրել
նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։
5. Հաստատել որոշման N 2 հավելվածի NN 5 և 6 ձևերը՝ համաձայն N 3
հավելվածի։
6. Որոշման N 3 հավելվածում՝
1) նախաբանից հանել «2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն» բառերը.
2) 1.1.3-րդ կետի «6-րդ» բառը փոխարինել «7-րդ» բառով.
3) 1.2.3-րդ կետի «չափանիշները» բառը փոխարինել «համապատասխան
չափորոշիչները» բառերով.
4) 2.3-րդ և 2.5.2-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
5) 2.4.4-րդ կետը «հրաժարվում է» բառերից առաջ լրացնել «գրավոր» բառով.
6) 2.4.9-րդ կետը «ծառայությունից օգտվելու դեպքում» բառերից հետո
լրացնել «, ինչպես նաև որոշման N 1 հավելվածի 37-րդ կետով նախատեսված
դեպքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին սոցփաթեթի գումարները
փոխանցելու համար» բառերով, իսկ «դեմ չլինելու վերաբերյալ» բառերից հետո՝
«, բացառությամբ որոշման N 1 հավելվածի 37-րդ կետով նախատեսված դեպքում
«Հայաստան» համահայկական հիմնադրամին սոցփաթեթի գումարները փոխանցելու դեպքում» բառերով,
7) լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 2.4.9.1-ին և 2.4.9.2-րդ կետերով՝
«2.4.9.1. Սույն պայմանագրի 2.4.9-րդ կետում նշված դեպքում` սոցփաթեթի
որևէ ծառայությունից օգտվելու համար աշխատողի կողմից վճարման հանձնարարագիր կարող է ներկայացվել մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտն
ընկած ժամանակահատվածի ամիսների համար:
2.4.9.2. Սույն պայմանագրի 2.4.9-րդ կետում նշված դեպքում` աշխատողի
հայեցողությամբ` որոշման N 1 հավելվածի 38-րդ կետով սահմանված կարգով,
«Հայաստան» համահայկական հիմնադրամին սոցփաթեթի գումարները փոխանցելու համար վճարման հանձնարարագիր կարող է տրվել աշխատողի՝ մինչև 2021
թվականի համար, ներառյալ՝ հոկտեմբեր ամսվա սոցփաթեթի գումարներից
փոխանցումների սահմաններում.».
8) 2.4.10-րդ կետի «12-րդ կետի» բառերը փոխարինել «27-րդ և 35-րդ
կետերի» բառերով, իսկ «սոցիալական փաթեթի շահառուի» բառերը՝ «իր» բառով.
9) 2.4.12-րդ կետի «5-րդ և 10-րդ կետերով, ինչպես նաև 11.1-ին կետով»
բառերը փոխարինել «, 17-րդ, 18-րդ, 19-րդ կետերով, 27-րդ կետի 1-ին կամ 2-րդ
ենթակետով, 35-րդ կետով» կետադրական նշանով և բառերով.
10) լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 2.6-րդ կետով՝
«2.6. Որոշման N 1 հավելվածի 27-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետով
նախատեսված տեղեկանքի մեջ սոցփաթեթի շահառուի չմարված պարտավորությունների չափը` բանկի կողմից սխալ չափով ներկայացվելու կամ որոշման N 1
հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքի փոխարեն՝
նույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկանքը ներկայացնելու արդյունքում,
սոցփաթեթի շահառուի՝ չմարված պարտավորությունները ենթակա են մարման սույն
որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 22-րդ և 23-րդ ենթակետերով սահմանված
կարգով, իսկ որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 23-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դեպքում՝ ծագած վեճերը ենթակա են լուծման դատական
կարգով։».
11) ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի:
7. Որոշման N 6 հավելվածում՝
1) 1-ին, 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Սույն որոշման 4.5-րդ կետի համաձայն՝ զինծառայողի, քրեակատարողական ծառայողի, փրկարար ծառայության ծառայողի համար սույն որոշման N 1
հավելվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված պարտադիր բուժզննություն
անցնելը՝ սոցփաթեթի ծառայություններից օգտվելու, ինչպես նաև նրանց հաշվին
առկա դրամական միջոցները` սույն որոշման N 1 հավելվածի 36-րդ կետի 1-ին
ենթակետով սահմանված կարգով կանխիկացնելու համար պարտադիր նախապայման չի հանդիսանում:».
3) լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ զինծառայողը կամ քրեակատարողական ծառայողը կամ փրկարար ծառայության ծառայողը՝ իր
սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնում զինծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ փրկարար ծառայության ծառայող լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ կամ տեղեկանք կամ սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված պարտադիր բուժզննությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանք (այսուհետ՝ միասնական տեղեկանք)` N 1 ձևին համապատասխան:».
4) 3-րդ կետի «Պետական մարմինները միասնական տեղեկանքներ
ստանալու համար» բառերը փոխարինել «Սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ
կետի 5-րդ ենթակետով սահմանված պետական համապատասխան մարմինը՝
զինծառայողի կամ քրեակատարողական ծառայողի կամ փրկարար ծառայության
ծառայողի համար միասնական տեղեկանքներ ստանալու նպատակով» բառերով.
5) 6-րդ կետի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական մարմիններում միասնական տեղեկանքի ստացման համար լիազորված անձին տրամադրվում է միասնական տեղեկանք» բառերը փոխարինել «Միասնական տեղեկանքի ստացման
համար հայտատու պետական մարմնի կողմից լիազորված անձին միասնական
տեղեկանքները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարության կողմից տրամադրվում են» բառերով.
6) 7-րդ կետը շարադել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Միասնական տեղեկանքը՝ մինչև հայտատու պետական մարմնին
տրամադրելը, ստորագրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի կողմից։».
7) N 2 ձևի «Խնդրում եմ 20__ թվականի ընթացքում հատկացնել» բառերը
փոխարինել «Խնդրում եմ հատկացնել» բառերով.
8) N 3 ձևն ուժը կորցրած ճանաչել:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով սահմանված
կարգավորումների։
9. Սույն որոշման N 1 հավելվածով հաստատված՝ որոշման N 1 հավելվածի
3-րդ կետի 5-րդ ենթակետը, սույն որոշման N 2 հավելվածով հաստատված՝
որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 4-6-րդ ենթակետերը, 2-րդ կետի 1-ին, 5-րդ և
6-րդ ենթակետերը, N 1 ձևը, սույն որոշման N 3 հավելվածով հաստատված N 5 և
N 6 ձևերը, սույն որոշման N 4 հավելվածն ուժի մեջ են մտնում պաշտոնական
հրապարակման օրվան հաջորդող 45-րդ օրը:
10. Այն սոցփաթեթի շահառուները, ում վրա տարածվում են «Պետական
պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին
մասի կարգավորումները, սույն որոշման N 2 հավելվածով հաստատված՝ որոշման
N 2 հավելվածի 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված ծառայություններից կարող են օգտվել միայն՝ «Պետական պաշտոններ և պետական
ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային
կազմակերպությունների ծառայություններից օգտվելու միջոցով առողջ ապրելակերպի ձևավորման և ֆիզիկական կոփման և պետական սուբսիդավորմամբ
ուսանողական վարկերի ամսական վճարի մարման» ուղղությունները լրացնելու
դեպքում՝ համապատասխան լրացումը կամ փոփոխությունը նախատեսող օրենքի
ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից:
11. Այն դեպքում, երբ սույն որոշման 10-րդ կետով նախատեսված օրենքն
ուժի մեջ մտնի ավելի շուտ, քան սույն որոշման 9-րդ կետով սահմանված
կարգավորումների մասով ուժի մեջ մտնելու 45-օրյա ժամկետը, սույն որոշման 10-րդ
կետով նախատեսված սոցփաթեթի շահառուների վրա ևս տարածվում է սույն
որոշման 9-րդ կետի՝ ուժի մեջ մտնելու կարգավորումը։
12. Այն դեպքերում, երբ մինչև սույն որոշման 6-րդ կետի 4-րդ ենթակետի
կարգավորումն ուժի մեջ մտնելը՝ 2021 թվականի համար սոցփաթեթի շահառուին
արդեն իսկ բանկի կողմից տրվել է որոշման N 3 հավելվածի՝ մինչև սույն որոշումն
ուժի մեջ մտնելը գործող 2.3-րդ կետի կարգավորմամբ նախատեսված վարկային
գիծ (վարկ), նրա սոցփաթեթի հաշվին որոշման N 1 հավելվածի 9-րդ կետով սահմանված կարգով շարունակվում են փոխանցումները՝ մինչև շահառուի պարտավորությունների լրիվ մարումը, ինչպես նաև որոշման N 1 հավելվածի 24-րդ կետով
սահմանված դեպքում` փոխանցվում է միանվագ գումարը` որոշման N 3 հավելվածի 2.3-րդ կետով նախատեսված վարկային գծի (վարկի) մասով մարման
ենթակա պարտավորությունից ելնելով։ Սույն ենթակետով նշված դեպքում պարտավորությունների մարմանն ուղղված ընդհանուր գումարը չի կարող ավել լինել
2021 թվականի բյուջետային տարում տվյալ շահառուի համար նախատեսված 12
ամսվա ընդհանուր գումարից:
13. Որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 16-րդ ենթակետի կարգավորումը
տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
14. Մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում`
որոշման N 1 հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքում նշվում է նաև՝ որոշման N 3 հավելվածի՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ
մտնելը գործող 2.3-րդ կետի կարգավորմամբ նախատեսված վարկային գիծ
(վարկ) ունենալու և դրա հիման վրա տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ
պարտավորության չափի վերաբերյալ տեղեկատվություն։
15. Սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը
(անդամները) իրավունք ունի օգտվելու որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 6-րդ
ենթակետով սահմանված պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի
մարման ծառայությունից՝ նույնիսկ այն դեպքում, երբ նա կամ նրա ընտանիքի
անմիջական անդամը պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկը ստացել
է նախքան սույն որոշման ուժի մեջ մտնելը:
16. Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներին՝
ապահովել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում՝
որոշման N 2 հավելվածի՝
1) N 1 ձևի 2-րդ կետով նախատեսված՝ ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկը հրապարակվի Հայաստանի
Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում.
2) N 3 ձևի 1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսված՝ նախադպրոցական
կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները ներառվեն
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված համապատասխան ցանկում.
3) N 5 ձևի 1-ին կետով նախատեսված մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ցանկը հրապարակվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում։ 

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

Արխիվ

2024

2023