Արձանագրային որոշումներ

54-12

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈԻԹՅԱՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Հավանություն տալ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գերագույն հանձնակատարի միջոցներով կառուցված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ գտնվող շենքերում Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց տեղավորելու ընթացակարգին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` երկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ՝ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գերագույն հանձնակատարի միջոցներով կառուցված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ գտնվող շենքերում Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց տեղավորելու հարցերով հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:
Հավելված

28 Դեկտեմբերի 2017

Արխիվ

2024

2023