Կառավարության որոշումներ

30 Հոկտեմբերի 2014, 1241 - Ն

ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՐԱՎԵՏԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) սննդային հավելումների և բուրավետիչների անվտանգությանը ներկայացվող պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող թույլատրելի սննդային հավելումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) հակագնդիկացնողների կիրառման հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն N 3 հավելվածի.
4) հակաթթվեցուցիչների կիրառման հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն N 4 հավելվածի.
5) ալյուրի մշակման համար նյութերի կիրառման հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն N 5 հավելվածի.
6) ջնարակիչների կիրառման հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն N 6 հավելվածի.
7) թթուների և թթվայնության կարգավորիչների կիրառման հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն N 7 հավելվածի.
8) պահածոյացնող նյութերի կիրառման հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն N 8 հավելվածի.
9) սննդամթերքների ցանկը, որոնց արտադրության ժամանակ ներկանյութերի կիրառումն արգելված է՝ համաձայն N 9 հավելվածի.
10) արտադրության ժամանակ միայն որոշակի ներկանյութերի օգտագործումը թույլատրվող սննդամթերքի ցանկը՝ համաձայն N 10 հավելվածի.
11) ներկանյութերի կիրառման հիգիենիկ նորմատիվները` համաձայն N 11 հավելվածի.
12) կրիչների կիրառման հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն N 12 հավելվածի.
13) քաղցրացուցիչների կիրառման հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն N 13 հավելվածի.
14) պրոպելլենտների և փաթեթավորող գազերի կիրառման հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն N 14 հավելվածի.
15) կայունացուցիչների, էմուլգացնողների, լցանյութերի և խտացուցիչների կիրառման հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն N 15 հավելվածի.
16) համի և բույրի ուժեղացուցիչների կիրառման հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն N 16 հավելվածի.
17) գույնի կայունացուցիչների կիրառման հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն N 17 հավելվածի.
18) սննդամթերքի տեսակների ցանկ, որոնց համար սահմանված են «Տեխնիկական հրահանգի համաձայն» օգտագործվող սննդային հավելումների ցանկը և դրանց կիրառման թույլատրելի մակարդակները՝ համաձայն N 18 հավելվածի.
19) սննդային բուրավետիչների արտադրության մեջ կիրառման համար թույլատրված համաբուրավետիչ քիմիական նյութերի ցանկը՝ համաձայն N 19 հավելվածի.
20) սննդամթերքում բուսական հումքի և բուսական հումքից ստացված բուրավետիչների հաշվին կենսաբանական ակտիվ հավելումների պարունակության թույլատրելի մակարդակները՝ համաձայն N 20 հավելվածի.
21) մինչև մեկ տարեկան առողջ երեխաների համար նախատեսված մայրական կաթի փոխարինիչների արտադրության մեջ օգտագործվող սննդային հավելումների ցանկը՝ համաձայն N 21 հավելվածի.
22) հինգ ամսականից բարձր տարիքի առողջ երեխաների համար նախատեսված հաջորդող խառնուրդների արտադրության մեջ օգտագործվող սննդային հավելումների ցանկը՝ համաձայն N 22 հավելվածի.
23) մինչև մեկ տարեկան առողջ երեխաների և մեկից մինչև երեք տարեկան երեխաների համար նախատեսված հավելյալ կերակրման մթերքների արտադրության մեջ օգտագործվող սննդային հավելումների ցանկը՝ համաձայն N 23 հավելվածի.
24) մինչև երեք տարեկան երեխաների համար հատուկ նշանակության դիետիկ մթերքների արտադրության մեջ օգտագործվող սննդային հավելումների ցանկը՝ համաձայն N 24 հավելվածի:
2. Սույն որոշումը գործում է` մինչև վերահսկողության ենթակա տվյալ ապրանքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տեխնիկական կանոնակարգի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023