Կառավարության որոշումներ

4 Հոկտեմբերի 2018, 1139 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 598-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի կողմից նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունում (նախադպրոցական ուսումնական հաստատությունում) անցկացվող ստուգումների ստուգաթերթերը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի կողմից հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) ծրագրեր իրականացնող կազմակերպությունում (հանրակրթական ուսումնական հաստատությունում) անցկացվող ստուգումների ստուգաթերթերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի կողմից նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունում (նախնական մասնագիտական և (կամ) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում) անցկացվող ստուգումների ստուգաթերթերը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 598-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված1

Հավելված2

Հավելված3

Արխիվ

2024

2023