Կառավարության նիստի օրակարգ

07 Օգոստոսի, 2025

1. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԷԿՈ ՖԱՈՒՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
2. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՌԻԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
3. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ` Ռուբեն Սարգսյան
4. Գաղտնի
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 30-ի N 92-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
6. «Ալյանս Ֆեզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետի երկարաձգման հայտը մերժելու և ազատ տնտեսական գոտին լուծարելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
7. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Առողջապահության նախարարի տեղակալ` Արտակ Ջումայան
8. «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 697-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Արդարադատության նախարար` Սրբուհի Գալյան
10. Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին
(Զեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
11. Վարժական հավաքներ հայտարարելու մասին (գաղտնի` 3-րդ և 4-րդ կետեր)
(Չզեկուցվող)
Պաշտպանության նախարարի տեղակալ` Արման Սարգսյան
12. Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին
(Չզեկուցվող)
Շրջակա միջավայրի նախարար` Համբարձում Մաթևոսյան
13. «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Շրջակա միջավայրի նախարար` Համբարձում Մաթևոսյան
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 963-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
15. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
16. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին
(Չզեկուցվող)
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ` Խաչատուր Խաչիկյան
17. Հայաստանի Հանրապետությունում գրանցված և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս մեկանգամյա, կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տրամադրելու կարգը սահմանելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
18. Վաճառքի օպցիոնի պայմանագրի ստորագրման թույլտվություն տալու մասին
(Չզեկուցվող)
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ` Արմենակ Խաչատրյան
19. Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջն անհետաձգելի համարելու և այդ նպատակով գնման գործընթացը «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կազմակերպելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ` Արթուր Մարտիրոսյան
20. Հայաստանի Հանրապետությունում 2025/2026 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ` Արթուր Մարտիրոսյան
21. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ` Արթուր Մարտիրոսյան
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 407-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի N 804-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Արդարադատության նախարար` Սրբուհի Գալյան
24. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
25. Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին
(Զեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
26. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայականների գործողության կասեցման, կասեցման հիմքերի վերացման և վկայականի գործողության դադարեցման, այդ թվում՝ Կոմիտեի նախաձեռնությամբ, կարգը և ժամկետները սահմանելու մասին
(Չզեկուցվող)
Կադաստրի կոմիտեի ղեկավար` Սուրեն Թովմասյան
27. Գործարքի առարկա, բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) և լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրանց նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման կամ դրանց նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացնելու կարգը սահմանելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
28. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Առողջապահության նախարարի տեղակալ` Արտակ Ջումայան
29. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը թույլտվություն տալու մասին (գաղտնի` 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետեր)
(Չզեկուցվող)
Պաշտպանության նախարարի տեղակալ` Արման Սարգսյան
30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
(Զեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
Տվյալների վերջին թարմացումը` 2025-08-07 12:03:51

Օրակարգերի արխիվ