Կառավարության նիստի օրակարգ

16 Հունվարի, 2020

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
(Զեկուցվող)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Զարուհի Բաթոյան
2. «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
(Զեկուցվող)
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Ավագ Ավանեսյան
3. Հայաստանի Հանրապետության՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վերապահումով վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
(Չի զեկուցվում)
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Ավագ Ավանեսյան
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 14-ի N 215-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
(Զեկուցվող)
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Ավագ Ավանեսյան
5. Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին
(Չի զեկուցվում)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Արայիկ Հարությունյան
6. Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճում ունեցող Գրիգոր Զաքյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին
(Չի զեկուցվում)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Արայիկ Հարությունյան
7. Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին
(Չի զեկուցվում)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Արայիկ Հարությունյան
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1536-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
(Չի զեկուցվում)
ՀՀ պաշտպանության նախարար` Դավիթ Տոնոյան
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1808-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չի զեկուցվում)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյան
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չի զեկուցվում)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյան
11. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից առանց մրցույթի հողամասեր վարձակալության տրամադրելուն համաձայնություն տալու մասին
(Չի զեկուցվում)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյան
12. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2019 թվականի նոյեմբերի 27-ին և դեկտեմբերի 4-ին ստորագրված «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին
(Չի զեկուցվում)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյան
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1467-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չի զեկուցվում)
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Արման Սարգսյան
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չի զեկուցվում)
ՀՀ պաշտպանության նախարար` Դավիթ Տոնոյան
15. Նախաքննություն, հետաքննություն, այդ թվում՝ օպերատիվ հետախուզական գործունեություն, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների կողմից հսկողական գործունեություն իրականացնող, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցման տրամադրման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին
(Չի զեկուցվում)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար` Էդուարդ Աղաջանյան
16. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին
(Չի զեկուցվում)
ՀՀ արտաքին գործերի նախարար ` Զոհրաբ Մնացականյան
17. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին
(Չի զեկուցվում)
ՀՀ ֆինանսների նախարար` Ատոմ Ջանջուղազյան
18. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների մասին
(Չի զեկուցվում)
ՀՀ արդարադատության նախարար` Ռուստամ Բադասյան
19. Հանվել է օրակարգից
`
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին և
(Չի զեկուցվում)
ՀՀ արդարադատության նախարար` Ռուստամ Բադասյան
21. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չի զեկուցվում)
ՀՀ արդարադատության նախարար` Ռուստամ Բադասյան
22. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին գումար հատկացնելու մասին
(Զեկուցվող)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` Հակոբ Արշակյան
23. Գագիկ Մակարյանին Հանրային խորհրդի անդամ նշանակելու մասին
(Չի զեկուցվում)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար` Էդուարդ Աղաջանյան
24. «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին
(Չի զեկուցվում)
ՀՀ Էկոնոմիկայի նախարար` Տիգրան Խաչատրյան
Տվյալների վերջին թարմացումը` 2020-01-16 16:54:51

Օրակարգերի արխիվ