Կառավարության նիստի օրակարգ

05 Փետրվարի, 2026

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 18-ի N 706-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարար` Վահե Հովհաննիսյան
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
(Չզեկուցվող)
Պաշտպանության նախարար` Սուրեն Պապիկյան
3. Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
4. 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին
Շրջակա միջավայրի նախարար` Համբարձում Մաթևոսյան
5. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին
Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1742-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու և հաստատելու մասին
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
Տվյալների վերջին թարմացումը` 2026-02-04 10:03:08

Օրակարգերի արխիվ