Կառավարության որոշումներ

15 Փետրվարի 2019, 93 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, «ԱՐՄՓԱՈՒԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՌԵՆԿՈ» Ս. Պ. Ա.-ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 250 ՄՎՏ ԳԱԶԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՈՎ ԿՈՄԲԻՆԱՑՎԱԾ ՑԻԿԼՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ՆԱԽԱԳԾԵԼՈՒ, ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ, ԿԱՌՈՒՑԵԼՈՒ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ, ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝ ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ ՎԵՐԱՇԱՐԱԴՐՎԱԾ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1297-Ա որոշման 1-ին կետով հավանություն ստացած՝ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրի 1.3-րդ հոդվածը և 12-րդ հոդվածի «(e)» կետի «i» ենթակետը և շրջանակային համաձայնագրի N 2 հավելվածի «2.1» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Արմփաուեր» փակ բաժնետիրական ընկերության և «ՌԵՆԿՈ» Ս. պ. Ա.-ի միջև կնքված` Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ՝ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրվող հաստատումներին՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած NN 1, 2 և 3 հավելվածներում նշված հաստատումները:
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած N 4 հավելվածում նշված հաստատումը:
Հավելված1

Հավելված2

Հավելված3

Հավելված4

Արխիվ

2024

2023