Կառավարության նիստի օրակարգ

24 Օգոստոսի, 2017

1. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Լևոն Ալթունյան
2. Կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների 2017-2018 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին
Լևոն Ալթունյան
3. Որպես նվիրատվություն գույք ընդունելու և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնելու մասին
(չզեկուցվող)
Լևոն Ալթունյան
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Լևոն Ալթունյան
5. Փրկարարական ծառայության շարային կանոնադրությունը սահմանելու մասին
(չզեկուցվող)
Դավիթ Տոնոյան
6. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին
Արծվիկ Մինասյան
7. Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու և նվիրաբերելու մասին
(չզեկուցվող)
Իգնատի Առաքելյան
8. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին
(չզեկուցվող)
Վարդան Գևորգյան
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1536-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(չզեկուցվող)
Արտակ Զաքարյան
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի N 311-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
(չզեկուցվող)
Դավիթ Լոքյան
11. Հայաստանի Հանրապետությունում մարզադպրոցների կառավարման և գործունեության կազմակերպման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին
Դավիթ Լոքյան
12. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև «Առևտրային և ներդրումային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրին հավանություն տալու մասին
(չզեկուցվող)
Տիգրան Խաչատրյան
13. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
Տիգրան Խաչատրյան
14. Գույք հետ վերցնելու և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնելու մասին
(չզեկուցվող)
Վահան Մարտիրոսյան
15. Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգն ու ժամկետները սահմանելու մասին
Ատոմ Ջանջուղազյան
16. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման ազգային ծրագրին հավանություն տալու մասին
Հրաչյա Ռոստոմյան
17. «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» պայմանագրի իրականացման համար իրավասու մարմիններ նշանակելու մասին
(չզեկուցվող)
Վլադիմիր Գասպարյան
18. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին
(չզեկուցվող)
Նարեկ Սարգսյան
19. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության Դաշնային կառավարության միջև օդային տրանսպորտի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
(չզեկուցվող)
Սերգեյ Ավետիսյան
20. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին
Լևոն Ալթունյան
21. Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին
Վարդան Գևորգյան
22. Հարցը հանված է
23. «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին
Լևոն Մկրտչյան
24. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքները սեփականատերերից ձեռքբերում և Երևան քաղաքի Կառավարական N 2 շենքի սեփականատեր «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնությունների իրականացում» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
(չզեկուցվող)
Արման Սահակյան
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 857-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Արման Սահակյան
26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
(չզեկուցվող)
Արթուր Ջավադյան
27. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին
Վարդան Գևորգյան
28. Մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և «Երևանի N 99 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին
Լևոն Մկրտչյան
29. «Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոց», «Գ. Զոհրապի անվան N 43 ավագ դպրոց» և «Արթիկի N 7 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու, գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 664-Ն և 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Լևոն Մկրտչյան
30. «Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպելու մասին
Լևոն Մկրտչյան
31. «Գյումրու N 23 հիմնական դպրոց» և «Գյումրու N 42 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն և 2011 թվականի հունիսի 2-ի N 774-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Լևոն Մկրտչյան
32. «Գյումրու «Բալատոն» ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Լևոն Մկրտչյան
33. «ՀՀ Տավուշի մարզի Բերդի վարժարան» պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին
Լևոն Մկրտչյան
34. «Վայքի քաղաքային պետական հանրակրթական վարժարան» և «Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպելու և գույք հետ վերցնելու մասին
Լևոն Մկրտչյան
35. «Փարաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և գույք հետ վերցնելու մասին
Դավիթ Լոքյան
36. Հարցը հանված է
37. «ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և գույք հետ վերցնելու մասին
Դավիթ Լոքյան
38. «ՀՀ Կոտայքի մարզի Զովաշենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և գույք հետ վերցնելու մասին
Դավիթ Լոքյան
39. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 15-ի N 122-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արթուր Սարգսյան
40. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 153-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Դավիթ Լոքյան
41. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
(չզեկուցվող)
Դավիթ Լոքյան
42. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(չզեկուցվող)
Արտակ Զաքարյան
43. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Դավիթ Լոքյան
44. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին գումար հատկացնելու մասին
Դավիթ Լոքյան
45. Գ Ա Ղ Տ Ն Ի
Տիգրան Խաչատրյան