Կառավարության նիստի օրակարգ

04 Հունիսի, 2026

1. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՖԼԱՅԹ ՍԸՓՈՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՖԼԱՅԹ ՍԸՓՈՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Արման Խոջոյան
2. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Արման Խոջոյան
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 10-ի N 923-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Արման Խոջոյան
4. Որպես նվիրատվություն գույք ընդունելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելու և «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
5. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ` Արտյոմ Սմբատյան
6. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Արտաքին գործերի նախարարի տեղակալ` Մնացական Սաֆարյան
7. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Արտաքին գործերի նախարարի տեղակալ` Մնացական Սաֆարյան
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 2-ի N 405-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
9. Գաղտնի
(Չզեկուցվող)
Պաշտպանության նախարարի տեղակալ` Արման Սարգսյան
10. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին (գաղտնի՝ 2-րդ կետ)
(Չզեկուցվող)
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ` Եղիազար Վարդանյան
11. Պետական գույքն օտարելու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
12. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հանրային հեռարձակողի խորհրդին գումար հատկացնելու մասին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ` Գևորգ Մանթաշյան
13. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու և գնման պայմանագրերը լուծելու թույլտվություն տալու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի N 171-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն` Անդրանիկ Սիմոնյան
15. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների համապարփակ զարգացում» ծրագրի շրջանակում թիվ 1029 04 L դրամաշնորհային համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 954-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
18. Որդեգրման մասին
Արդարադատության նախարարի տեղակալ` Տիգրան Դադունց
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1253-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
21. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով կամ առանց տարանցման Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողներին Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ փոխադարձության սկզբունքով ճանապարհային հարկի նվազ դրույքաչափ կիրառելու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
22. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 10 000 1 և 8511 10 000 9 ծածկագրին դասվող կայծից բոցավառումով վառքի մոմերի՝ առանց հակագնագցման տուրքի վճարման Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Արման Խոջոյան
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արդարադատության նախարարի տեղակալ` Տիգրան Դադունց
24. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ` Արտյոմ Սմբատյան
Տվյալների վերջին թարմացումը` 2026-06-03 10:10:02

Օրակարգերի արխիվ