Կառավարության նիստի օրակարգ

23 Հուլիսի, 2026

1. Մարզիկներ Պուտրուս Իգորի Վասիլևին, Արամ Արայի Խամոյանին, Արա Անդրանիկի Աղանյանին, Ռաֆիկ Արմենի Հարությունյանին և Արթուր Ռաֆիկի Դավթյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մայիսի 7-ի N 613-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
3. «Քվանտ» վարժարանին օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
4. Գույքի նվիրատվությունն ընդունելու և ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
5. Պետական գույք օտարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
6. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ս․Շահումյան փողոց 20 և 37/1 հասցեներում կառուցապատման ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի իրականացման նպատակով գույք նվիրաբերելու համաձայնություն տալու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
7. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին
(Չզեկուցվող)
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ` Եղիազար Վարդանյան
8. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
9. Ֆոնդային բորսաների ցանկը սահմանելու մասին
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարարի տեղակալ` Արման Պողոսյան
10. «2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնղոլիայի կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
(Չզեկուցվող)
Արտաքին գործերի նախարար` Արարատ Միրզոյան
11. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
12. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ-2) ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
13. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ` Արմենակ Խաչատրյան
14. Գաղտնի
(Չզեկուցվող)
Արտաքին հետախուզության ծառայության պետ` Քրիստիննե Գրիգորյան
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի N 1298-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
16. «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
17. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին (գաղտնի՝ 2-րդ կետ)
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ` Արմենակ Խաչատրյան
18. «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի N 243-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Կադաստրի կոմիտեի ղեկավար` Սուրեն Թովմասյան
Տվյալների վերջին թարմացումը` 2026-07-22 17:59:45

Օրակարգերի արխիվ